Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Գրանդ Հոլդինգ»-ից երկրորդ պատգամավորն է վայր դնում մանդատը

«Գրանդ Հոլդինգ»-ից երկրորդ պատգամավորն է վայր դնում մանդատը
10.05.2018 | 16:22

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից Աժ անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր` ասված է հոլդինգի հայտարարությունում:
«Ինչպես 10 օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման», - հայտարարում է «Գրանդ Հոլդինգ»-ը:

«Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թող այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փառք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին», - նաև ասված է հայտարարությունում: Արմեն Բաբայանը ընդգրկված է ՀՅԴ խմբակցությունում: Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե յոթնօրյա ժամկետում նա հետ չի վերցնում դիմումը:

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ